Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն
04.12.2018 | 02:27

Սլովենիայի Բլեդ քաղաքում ավարտվել են շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց վետերանների առաջնությունները:
Մրցաշարերն անցկացվել են 2 տարիքային խմբով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր:
Տղամարդկանց 50-ից բարձր տարիքային խմբում հիանալի հաջողության է հասել Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Նա 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և հռչակվել աշխարհի վետերանների չեմպիոն: Նույն ենթախմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգի Բագատուրովը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ